Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպասենք արյունահեղ մարտերի

Սպասենք արյունահեղ մարտերի
24.10.2012 | 13:57

Այսօր Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղերի երկրորդն օրն է՝ ֆուտբոլասերների կողմից մեծ անհամբերությամբ սպասվող Դորտմունդի «Բորուսիա»-Մադրիդի «Ռեալ» առաջնահերթ դիմակայությամբ, թեպետ ի՜նչ պակաս լարվածություն կարող են ունենալ «Այաքս»-«Մանչեստր Սիթի», «Արսենալ»-«Շալկե-04», «Մալագա»-«Միլան» դիմակայությունները: Ասենք` ինչո՞ւ միայն սրանք: Լիգայի երեկվա խաղերը ցույց տվեցին, թե ինչ կարգի անակնկալներ կարելի է սպասել համեմատաբար թույլ ակումբներից, որոնք ամեն ինչ արեցին իրենց խիզախելու պահը բաց չթողնելու համար: Այսօրվա ու երեկվա հանդիպումների մասին ծավալուն նյութը՝ «Իրատես de facto»-ի ուրվաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ